Facebook Pixel Tracker

Ֆիննական շոգեբաղնիքի մասին

Date: 13/04/2019

Ֆիննական շոգեբաղնիք. Ի՞նչ կլիներ, եթե չլինեին ֆինները: Չէր լինի շոգեբաղնիք: Ֆիննական շոգեբաղնիքը հայտնի է ամբողջ աշխարհում: Ֆինների համար շոգեբաղնիքը սուրբ տեղ է, որը լի է դրական էներգետիկայով: Ֆիննական շոգեբաղնիքի հիմնական տարբերությունը ռուսական ու թուրքական բաղնիքներից` չոր գոլորշու առկայությունն է: Գոլորշին դրական ազդեցություն է թողնում մարդու հոգու և մարմնի վրա: Ջերմության ազդեցությամբ փայտից նյութեր են արտադրվում որոնք օգտակար են մարդու համար: Հին դարերում ֆինները շոգեբաղնիքը տաքացնում էին փայտով: Փայտյա վառարանը դիտվում էր որպես դասական երևույթ և բարձր գնահատականի արժանանում շոգեբաղնիքի իրական սիրահարների կողմից: Շոգեբաղնիքի` նման ջեռուցման դեպքում, տարածքը շատ շուտ տաքանում է, բայց նաև շուտ հովանում: Տաքության պահպանման համար վառարանի պատերը պատում են քարերով: Եթե փայտյա վառարանը սխալ է շարվում, կարող է առաջանալ հրդեհ և վնասակար օդը կներթափանցի շոգեբաղնիք: Վառարանի միանգամյա ջեռուցման համար օգտագործվում է 20 կգ. վառելանյութ (փայտ), որը մեր ժամանակներում տնտեսող չէ: Մեր ժամանակներում փայտյա վառարանի անալոգիայով կառուցվում են էլեկտրական վառարանները, որոնք շուտ տաքանում են, ավելի հարմար են, չունեն թափուկներ և միշտ պահպանում են միևնույն ջերմաստիճանը: Շոգեբաղնիքի գետնին կամ պատի վրա գտնվող վառարանը միացնելու համար կիրառվում են պղնձե մեկուսիչ ջերմակայուն մետաղալարեր: Շոգեբաղնիքների կառուցման համար օգտագործվում են հատուկ տեսակի քարեր, որոնք կայուն են ջերմային տատանումների նկատմամբ: Էլեկտրական վառարանի աշխատանքի ժամանակ օդը սկսում է տաքանալ, տաքանում են նաև քարերը, որոնք դրված են հատուկ տարայի մեջ: Քարերի վրա ժամանակ առ ժամանակ եթերային յուղերով հագեցած ջուր են լցնում, որից օդը դառնում է հոտավետ ու բուժիչ: Իսկական շոգեբաղնիքը մաքրում է մարմինն ու հոգին: Նրա դրական ազդեցությունը մարդու առողջացման վրա ակնհայտ է. տաքության ազդեցությունից մաքրվում են մաշկի ծակոտիները, օրգանիզմը մաքրվում է վնասակար նյութերից: Ֆիզիկական գերլարվածությունից լիցքաթափվելու և սպորտով ակտիվ զբաղվելուց հետո խորհուրդ է տրվում շոգեհարվել ֆիննական շոգեբաղնիքում: Շոգեբաղնիքն էֆֆեկտիվորեն կիրառվում է նաև կոսմետոլոգիայի մեջ` մաշկի խնամքի համար: Շոգեբաղնիքի սիստեմատիկորեն այցելությունների արդյունքում մաշկը դառնում է պինդ ու առողջ: Շոգեբաղնիքն ունի իր ճիշտ հաճախելու կանոնները. հաճախելուց առաջ պետք է ցնցուղ ընդունել, սակայն օճառ չի կարելի օգտագործել, որովհետև այն չորացնում է մարդու մարմնի ճարպային շերտը: Խստիվ արգելվում է շոգեբաղնիք մտնելուց առաջ թրջել գլուխը` դա հանգեցնում է գերտաքացման: Ցնցուղ ընդունելուց հետո պետք է լավ չորացնել մարմինը: Անպայման պետք է դնել հատուկ գլխարկ կամ գլուխը փաթաթել սրբիչով, ում ինչպես հարմար է, դա կպաշտպանի ձեզ տաք ալիքներց: Ահա դուք հայտնվել եք շոգեբաղնիքում: Ցանկանում ե ՞ք միանգամից զբաղեցնել վերևի հարկը: Պետք է կամաց-կամաց ընտելանալ բարձր ջերմաստիճանին: Սկզբից պետք է մի քիչ հորիզոնական դիրքով պառկել առաջին հարկում: Ցանկալի է պառկել այնպես, որ ոտքերի դիրքը մի քիչ ավելի բարձր լինի գլխից և թուլացնել մկանները: Առաջին անգամ շոգեբաղնիքում 10 րոպեից ավել չի կարելի մնալ: Դուք ինքներդ պետք է զգաք ձեր մարմնի ձայնը: Եթե զգում եք, որ մտնելուց 5 րոպե հետո պտտվում է ձեր գլուխը, մթնում է աչքերի առաջ, ավելի լավ է դուրս եկեք շոգեբաղնիքից, քանի որ ամեն մարդու օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները: Շոգեբաղնիքում պետք չէ զրուցել, ավելի լավ է մի փոքր թուլանալ: Եթե ուզում եք կանգնել պառկած դիրքից, սկզբից ավելի լավ է թուլանալ: Եթե ուզում եք կանգնել պառկած դիրքից, սկզբից ավելի լավ է մի փոքր նստեք: Առաջին անգամ շոգեբաղնիք մտնելուց անմիջապես հետո ավելի լավ է սուզվեք լողավազանի մեջ (10-25 C °) կամ սառը ցնցուղ ընդունեք, իսկ հետո նոր կարող եք տաք ցնցուղ ընդունել: Այսքանից հետո կարող եք հանգստանալ. խմեք տաք թեյ մեղրով, կվաս, խոտաբույսերից պատրաստված թեյ կամ հանքային ջուր: Այժմ կարելի է գնալ մերսման, դա կատարելագործման կհասցնի Ձեր մկանները և դուք Ձեզ կզգաք նորովի ծնված: Երկրորդ անգամ կարելի է շոգեբաղնիքում 10-ից 15 րոպե մնալ, որից հետո նորից սուզվել ջրավազանի մեջ, սառը ցնցուղ ընդունել, հանգստանալ: Եթե ձեր քաշն ավելին է, քան դուք կուզենայիք, ապա ընդմիջումներով կարողեք հաճախել շոգեբաղնիք: Ինչ վերաբերվում է սննդակարգին, ապա ձեր ավել կիլոգրամները ձեզ ընդմիշտ կլքեն, եթե դուք ընդհանրապես հրաժարվեք շոգեբաղնիքում սնվելուց: Շոգեբաղնիքում մնալու ժամանակահատվածը 2-ից 3 ժամ է տևում և կարելի է այդ ընթացքում չսնվել, բայց արդյունքը ակնհայտ կլինի: Առողջ եղեք: