Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ․ առավելություններ և թերություններ

Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ․ առավելություններ և թերություններ

Ամսաթիվ: 23/02/2024

Յուրաքանչյուր ճանապարհորդություն պարունակում է ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգիստ, սակայն որոշ ակտիվ ճանապարհորդությունների ընթացքում հյուրանոց վերադառնում ենք գերհոգնած կարգավիճակում՝ առանց պասիվ հանգստի ժամանակ ունենալու։

Այցելելով Green Palace հյուրանոցային համալիր՝ հնարավոր է գտնել ակտիվ և պասիվ հանգստի կատարյալ համադրություն, որը ներառում է լողավազան և շոգեբաղնիքների սրահներ, ինչպես նաև հյուրանոցային հարմարավետ և մոդերն համարներ։ Հյուրանոցի հյուրերը ունեն բացառիկ հնարավորություն՝ օգտվելու ավտոտնակից։ Հյուրանոցը զարգացրել է ավտոտնակով հյուրանոց գաղափարը, որն արդեն իսկ սիրված է շատերի կողմից։

hotel-1.jpg

Հանգստի տեսակները

Պասիվ և ակտիվ հանգստի տեսակներն ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ որոշ թերություններ, որոնք ընդհանուր առմամբ կախված են անհատի ֆիզիկական կարգավիճակից։

Ակտիվ հանգիստ

Ակտիվ հանգիստը ներառում է ցածր ինտենսիվության ֆիզիկական գործունեություն կամ վարժություններ, որոնք ուղղված են վերականգնումը հեշտացնելուն և ընդհանուր բարեկեցությանը նպաստելուն:

Առավելություններ

  • Մկանների վերականգնում․ Ակտիվ հանգիստն օգնում է բարելավել արյան շրջանառությունը՝ հոգնած մկաններին մատակարարելով կենսական սննդանյութեր և թթվածին: Սա օգնում է վերականգնման գործընթացին՝ նվազեցնելով մկանային ցավը և ինտենսիվ վարժությունից հետո ուժեղացնելով վերականգնումը: Այս արդյունքի համար կարելի է պարբերաբար այցելել լողավազան և լողալ, ինչը նույնպես, համարվում է ակտիվ հանգստի տեսակ։
  • Հոդերի վերականգնում․ Ակտիվ հանգսիտը նաև կանխում է հոդերի անշարժացումը և հանգստացնում է մկանները։ Նման արդյունքի հասնելու համար արդյունավետ է նաև լողը, ինչի օգնությամբ մարմինը ձգվում է և առողջանում։
  • Հոգեկան հանգիստ․ Այո, ակտիվ հանգսիտը նաև նպաստում է հոգեկան հանգստին։ Ֆիզիկական գործողությունների ընթացքում մարմինն արտադրում է էնդորֆիններ, որոնք նպաստում են անհատի հոգեկան բարեկեցությանը, նվազեցնում սթրեսի մակարդակը և տագնապի զգացողությունը։

Թերություններ

  • Գերհոգնածություն․ Չափից շատ ակտիվ հանգիստը կարող է հանգեցնել գերհոգնածության, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել նաև պասիվ հանգիստը։
  • Ժամանակի հատկացում և պլանավորում․ Որոշ դեպքերում ակտիվ հանգիստը պահանջում է ժամանակ և ջանքի գործադրում։ Ինչի պատճառով շատերը հետաձգում են այն և ստանում հոդերի անշարժացում և ձևավորում նստակյաց կյանք։ Նման դեպքերից խուսափելու համար հարկավոր է ընտրել այնպիսի ակտիվ հանգիստ, որը չի խլի շատ ժամանակ, սակայն կնպաստի ինքնազգացողության բարելավմանը։ Օրինակ՝ շոգեբաղնիքը և հյուրանոցային հանգիստը։

 

Որոշ դեպքերում ակտիվ հանգսիտը չի կարող տրամադրել հանգստի այն մակարդակը, որն անհրաժեշտ է պասիվ վերականգնման ընթացում։ Նման դեպքերում հարկավոր է ընտրել այնպիսի հանգսիտ, որը կօգնի վերականգնվել, թարմանալ, ինչպես նաև լիարժեք հանգստանալ։

Պասիվ հանգսիտ

Որոշ դեպքերում պասիվ հանգիստը խրախուսելի է, քանզի մշտապես ակտիվ հանգիստը կարող է առաջացնել ինչպես հոգեկան այնպես էլ ֆիզիկական անհանգստության և լարվածության։ Պասիվ հանգստի դեպքում նույնպես, հնարավոր է նվազեցնել սթրեսի մակարդակը, հանգստացնել մկանները և ձեռք բերել շատ այլ դրական արդյունքներ:

Առավելությունները

  • Հոգեկան կարգավիճակի հանգստացում․ Շատերս ճանապարհորդությունը կամ հանգիստն ընկալում ենք որպես արկած, ինչի ընթացքում պիտի կատարենք քայլերի առնվազն քանակությունը, տեսնենք այս կամ այն շինությունն ու տեսարժան վայրը և այլն։ Արդյունքում ստեղծվում է հոգնածության մակարդակ, որն ավելանում է արդեն իսկ հոգնած կարգավիճակին և ավելացնում սթրեսի մակարդակն ու ազդում անձի հոգեկան կարգավիճակի վրա։ Այս դեպքերում մեծապես օգնում է պասիվ հանգիստը, որը լիովին նվազեցնում է լարվածությունը և հանգստացնում հոգեկան կարգավիճակը։
  • Հոգնածության նվազեցում․ Գերհոգնածության զգացումը տարածված խնդիր է, ինչի համար գոյություն ունեն հանգստի բազում տարբերակներ։ Դրանք հիմնականում պասիվ հանգստի տեսակներն են։
  • Մկանների վերականգնում․ Պասիվ հանգստի ընթացքում վերականգնվում են լարված մկանները, ինչի արդյունքում բարելավվում է անձի ֆիզիկական կարգավիճակը։

hotel-2.jpg

Թերությունները

  • Մարմնի անշարժացում․ Չնայած, որ պասիվ հանգիստը նպաստում է մկանների հանգստացմանը, հարկավոր է պահպանել հավասարակռությունը, քանզի չափից դուրս պասիվ հանգսիտը կառաջացնի մարմնի անշարժացում և անշարժացման հետևանքով առողջական այլ խնդիրներ։
  • Ձանձրույթ և անհանգստություն․ Որոշ անձանց համար պասիվ հանգիստը կարող է թվալ ձանձրալի և առաջացնել անհանգստության զգացում։ Այս կարգավիճակից խուսափելու համար կարելի է պասիվ հանգստի ընթացքում գտնել որոշակի զբաղմունքներ, որոնք նույնպես կօգնեն լիովին հանգստանալու գործընթացին։

 

Ակտիվ և պասիվ վերականգնման տեսակները

Ակտիվ հանգիստը կարող է ընդգրկել մի շարք գործողություններ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է ակտիվության մակարդակով։ Ահա մի քանի օրինակներ․

  • Լող
  • Քայլ
  • Թեթև վազք
  • Յոգա
  • Մարզասրահ

Ի տարբերություն ձգումների, որոնք տևում են ընդամենը մի քանի րոպե, ակտիվ վերականգնումը պետք է տևի 20-ից 40 րոպե, իսկ սրտի զարկերը պետք է մնան հանգստի մակարդակից բարձր:

Պասիվ վերականգնման հիմնական տարբերակներն են նստելը և պառկելը, սակայն գոյություն ունեն պասիվ վերականգնման այնպիսի տեսակներ, որոնք թույլ են տալիս մարզվել ավելի հանգիստ ռիթմով՝ առանց վնասելու կամ հոգնեցնելու։ Պասիվ հանգիստը կարող է բնութագրվել դաղդաղ լողով կամ մարզումներով, որոնք կօգնեն մարզել մարմնի այս կամ այն կողմը։

Հանգստի, ո՞ր տեսակն է Ձեզ ավելի հարմար

Հանգստի կատարյալ տարբերակ ընտրելու համար հարկավոր է հաշվի առնել ֆիզիկական կարգավիճակը, էներգիայի և հոգնածության մակարդակը, այնուհետև սահմանել նպատակը։ Օրինակ՝ վերականգնման համար կարելի է ընտրել պասիվ հանգիստ ներկայացնող լողը, որը նաև կարելի է ընտրել ակտիվ հանգիստ կազմակերպելու դեպքում։

Green Palace հյուրանոցային համալիրում կգտնեք կատարյալ սրահները՝ նվիրված պասիվ և ակտիվ հանգստի համադրմանը։ Այստեղ կարող եք գտնել շոգեբաղնիքների մի քանի տարբերակներ, որոնք կնպաստեն ֆիզիկական և հոգեկան կատարյալ հանգստին։