Ի՞նչ է հոթել սաունան և ի՞նչ առավելություններ ունի

Ի՞նչ է հոթել սաունան և ի՞նչ առավելություններ ունի

Ամսաթիվ: 11/03/2024

Հոթել սաունայի գաղափարը հետևյալն է․ տրամադրել առավելագույն հանգիստ՝ յուրաքանչյուր այցելուին։ Այն տրամադրում է չոր ջերմային սեանսներ, որոնք օժտված են առողջարար հատկություններով։ Տաքացվող քարեր, նոր սերնդի ջեռուցիչներ և ավելին, ահա, թե որոնք են հոթել սաունա կոնցեպտի բաղադրիչները։

Ի՞նչ է հոթել սաունան

Հոթել սաունաներ են այն հյուրանոցները, որոնք ներառում են սաունա և այցելուներին թույլ են տալիս վայելել շոգեբաղնիքի ջերմությունը։ Սա անհրաժեշտ գործընթաց է, ուղղված կյանքի որակի բարձրացմանը՝ մարմնի վրա ջերմության և գոլորշու ազդեցության միջոցով։ 

Հարկ է նշել, որ հոթել սաունաները դասակարգվում են որպես բարձրակարգ հաստատություններ, որոնք առաջնահերթություն են տալիս հյուրերի հարմարավետությանը։ Սաունայի և սպա կենտրոնի առկայությունը հյուրանոցային փորձը դարձնում է ավելի հարմարավետ, տալիս ավելի որակյալ հանգստի մթնոլորտ և խրախուսում ստանալ կատարյալ հանգիստ։ 

Ի՞նչ առավելություններ ունի հյուրանոցը, որն ունի նաև սաունա

Հյուրանոց սաունաները սաունայի և հյուրանցի համադրություններն են, որոնք առաջարկում են բարձրորակ հանգիստ և ժամանց։ Ահա մի քանի տարբերակիչներ, որոնք առանձնացնում են հոթել սաունաները հասարակ հյուրանոցներից և սաունաներից։

  • Հանգստություն և ազատում սթրեսից․ Սաունան հայտնի է իր հանգստացնող հատկություններով։ Հենց այս գաղափարը տարածելու և կիրառելու նպատակով բազում հյուրանոցներ, այդ թվում նաև Green Palace հյուրանոցը, ընդգրկում են սաունաների մի քանի տեսակներ, որոնք ունեն նաև հյուրանոցային սենյակներ։ Ամբողջ գաղափարը բարձրակարգ հանգիստն է, ինչն օգնում է ազատվել գերհոգնածությունից և բարելավել ինքնազգացողությունը։ Այսպիսով, հյուրանոց սաունա այցելելու դեպքում անձը կարող է վայելել ժամանակը նույնիսկ հյուրանոցի ներսում՝ օգտվելով բարձրակարգ սաունայի սրահներից։ 
  • Առողջության բարելավում․ Հոթել սաունաներն ավելին են քան հասարակ հյուրանոցները, քանզի դրանք կենտրոնանում են նաև այցելուների առողջության բարելավման վրա։ Պարբերական այցելությունները դեպի սաունա՝ նպաստում են արյան շրջանառությանը, մաքրում են օրգանիզմը, մաշկը և բարձրացնում իմունային համակարգը։ Հաշվի առնելով այս առավելությունները, հոթել սաունաները մեկ հարկի տակ տրամադրում են այնպիսի միջավայր, որտեղ անձը կարող է լիովին հանգստանալ, վայելել սաունայի բուժիչ միջավայրը, սնվել որակյալ ուտեստներով և իսկապես հանգստանալ հյուրանոցային համալիրի ներսում:
  • Բարձրակարգ սպա ծառայություններ․ Ի տարբերություն հասարակ հյուրանոցների կամ առանձին սպա կենտրոնների, հոթել սաունաները միացնում են այս երկու հաստատությունների գործունեությունը և այցելուներին տրամադրում հանգստի ավելի ընդլայնված գաղափար։ Սաունան կարող է լրացնել սպա ծառայությանը, օրինակ՝ այցելուն կարող է վայելել մասնագիտացված մերսումները, իսկ հետո հանգստանալ սաունայում։ Այս դեպքում, մարմինը ոչ միայն հանգստանում է, այլ նաև ազատվում թոքսիններից։ 

 

Green Palace հյուրանոցային համալիր

Վերոնշյալ առավելություններն այն ցուցիչներն են, որոնք թվարկում են թե ինչու ընտրել հոթել սաունա և ինչու օգտվել համալիրի բոլոր առավելություններից։ Այսպիսով, հոթել սաունաներն ընդգրկում են սաունաների և սպա կենտրոնների բոլոր հնարավորությունները, որոնք կարող եք ձեռք բերել մեկ հարկի տակ։

Green Palace հյուրանոցային համալիրում գործում են 6 սաունա սրահներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է սեփական առավելություններով ու անհատականությամբ։

  • Ֆաբրիկա սրահ․ Այս սրահը կենտրոնացաց է ռուսական բանյայի և թուրքական համամի վրա։ Սրահում գործում են լուսային էֆեկտներ, 24/7 խոհանոց, մինիբար և սպասարկում, ջակուզի, մերսում և իհարկե սեփական ավտոտնակ։ 
  • Վենեցիա սրահ․ Այստեղ այցելուները ծանոթանում են իրական համամի առավելություններին, վայելում բարձրակարգ հանգիստը՝ մերսումների, սաունայի, լոզավազանի ու ջակուզիի օգնությամբ։ Սրահում գործում է նաև ֆիննական սրահ, որը համարվում է իրական սաունայի աղբյուրներից մեկը։ 
  • Ռելաքս սրահ․ Համամ, լուսային էֆեկտներ, լողավազան, 24/7 սպասարկում և խոհանոց, 3 երկտեղանի մահճակալներ, և իհարկե հանգստի կատարյալ մթնոլորտ։ 
  • Հունական սրահ․ Մուտք գործելով հունական սրահ, այցելուները կզգան հունական շունչը, քանզի այս սրահը ներառում է հին հունական պատկերների և նորարար տեխնոլոգիաների համադրությունը։ Սրահում գործում է ֆիննական սաունա, համամ, լողավազան, և այլն։

Հյուրանոցային համալիրը ներկայացնում է ևս երկու տարբերակներ՝ Ռոզե և Բոհեմյան սրահները, որոնք նույնպես, հասանելի են դարձնում հյուրանոցի և սաունայի բոլոր առավելությունները։

Հոթել սաունան առաջարկում է ինչպես առողջարար, այնպես էլ ժամանցային կատարյալ միջավայր։ Հյուրանոցային համալիրում գործող սրահները նախատեսված են բարձրակարգ հանգստի համար, և ներառում են սաունայի բոլոր հարմարությունները Այսպիսով, Ձեր հանգիստը կարող եք կազմակերպել Երևանում գտնվող մեր հյուրանոցային համալիրում և զգալ իսկական սաունայի թարմեցնող ազդեցությունը։