Լողավազանը` ամառային ժամանցի լավագույն վայր | Green.am

Լողավազանը` ամառային ժամանցի լավագույն վայր | Green.am

Ամսաթիվ: 22/05/2020

Մոտենում է տարվա ամենասպասված եղանակը՝ ամառը: Ոչ ոք այսքան երկար չէր սպասել ամռան գալուն: Մի քանի ամիս ինքնամեկուսացումից հետո ակտիվ հանգստի և լիցքաթափվելու կարիք ունենք բոլորս: Իսկ որտե՞ղ կարելի է ավելի լավ լիցքաթափվել և վայելել ամառը ընկերներ կամ ընտանիքի հետ, եթե ոչ Paradise Pool-ում: Հետևելով Առողջապահության նախարարության հրահանգներին՝ մեզ մոտ ամեն ինչ պարբերաբար ախտահանվում է հատուկ ախտահանիչ միջոցներով՝ լողավազանը, դռները, կահույքը և այլն: Յուրաքանչյուր հյուրի տրամադրվում է սպիրտային հիմքով անձեռոցիկ, իսկ աշխատակիցները օգտագործում են տարբեր անտիսեպտիկ միջոցներ: Մենք հոգում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի անվտանգության և առողջության մասին: 

Paradise Pool-ն այն վայրերից է, որտեղ ակտիվ և պասիվ հանգիստը կարելի է հավասարապես վայելել: Ուզում եք պարզապես լողա՞լ և արևայրուք ընդունել կամ թեժ երեկույթնե՞ր անցկացնել՝ գնացե՛ք լողավազան:

366289644912283246681341668028193820377088o.jpg

Բոլորս էլ երբեմն հոգնում ենք ռեստորանային հավաքույթներից, հատկապես ամռանը, երբ սիրտդ այդքան ծով է ուզում: Դե իսկ, ամառվա հնարավորություններից օգտվել է պետք: Ի՞նչ կասեք ծննդյան առիթները, ընկերական և ընտանեկան հավաքույթները, ավանադույթ դարձած նախաամուսնական «աղջիշնիկները» Pool party-ի տեսքով նշելու մասին: Արդեն հետաքրիր է թվում, չէ՞: Եթե հետաքրիր չէ, և կարծում եք` լողավազանը միայն պասիվ հանգստի կամ լողի մարզումների համար է, ուրեմն Դուք դեռ չեք կարդացել այս բլոգը: 

Ամեն ինչ սկսվում է գաղափարից. մի քանի խենթ գաղափար, բացօթյա լոզավազան, և ժամանցը պատրաստ է: Իսկ ի՞նչ է պետք թեժ և հետաքրքիր Pool Party կազմակերպելու համար: Ձեզ անհրաժեշտ է ընտրել օրը, կազմել հյուրերի ցանկն ու գալ Paradise Pool թեժ երեկույթ անցկացնելու: Իսկ եթե բացօթյա լողավազանում հավաքույթների անցկացման խենթ գաղափարների, թեմատիկ փարթիների, խաղերի մտքերի կարիք ունեք, մենք հենց այդ հարցում էլ այսօր Ձեզ կօգնենք:

Թեմատիկաներ բացօթյա լողավազանի փարթիների համար

Pool party-ի համար թեմատիկան ամենակարևորն է: Դրա շուրջ է կառուցվում ամբողջ օրակարգը և տրամադրությունը:

Եթե ժամանցն անց եք կացնելու աղջիկներով, նշելու եք որևիցե մեկի «աղջիշնիկը կամ ծննդյան տարեդարձը, ապա կարող եք ընտրել բարբիների կամ ջրահարսի թեման, այս երկու թեմաները կարող եք կիրառել նաև երեխաների հետ: 

Ընտանիքով կամ ընկերներով հանգստի դեպքում զվարճալի կլինի ծովահենների թեման, երբ բոլորը ներկայանան ծովահենի կերպարով: 

Վեգասյան թեման ավելի հարիր է երիտասարդներին. նեոնային լույսեր, կոկտեյլներ, բարձր երաժշտություն, DJ և այլն: Իսկ որ ամենակարևորն է, յուրաքանչյուր կիրակի DJ-ը Paradise Pool-ում է և հաղորդելու է երաժշտական ակտիվ ռիթմեր յուրաքանչյուր հաճախորդի: 


լողավազանի ամրագրում

Հաճելին և օգտակարը համատեղելու պատճառները

Ժամանցը, բնակաբար, շատ կարևոր է, սակայն ամեն ինչ ավելի իդեալական է, երբ համատեղվում են հաճելին և օգտակարը: Ներկայացնում ենք մի քանի պատճառ, թե ինչու պետք է ընտրել հանգստի և լիցքաթափման այս տարբերակը, և ինչով է այն օգտակար:

Ընդարձակ ամառային լողավազան

  1. Այն օգնում է հաղթահարել շատ հոգեբանական խնդիրներ հեշտությամբ, առավել ևս հիմա, երբ այդքան լիցքաթավելու կարիքն ունենք այս ամենից հետո։
  2. Լողավազան այցելելը խրախուսում է ընտանիքի հետ հաճելի ժամանակ անցկացնելը. Այստեղ մեկտեղվում են զվարճանքն ու հանգիստը, երբ ժամանակը նվիրում եք ողջ ընտանիքին:
  3. Լողավազանում անցկացրած ժամանակ արտադրվում են երջանկության հորմոններ, որն էլ բարձր տրամադրության գրավականն է: 
  4. Դե իսկ էլ ի՞նչն է շատ կարևոր լողավազանում հանգստի ժամանակ, եթե ոչ վիտամիններով հարուստ և մեծ էներգիա փոխանցող ուտեստների ցանկն ու զովացնող տարատեսակ կոկտեյլները, որոնք, անշուշտ, կարող եք գտնել Paradise Pool-ի մենյուում: 

Ի՞նչ խաղալ լողավազանում

1. Առաջին խաղը եկեք անվանեք «Ջրային ռումբ»

Մրցույթի գաղափարը հետևյալն է: Մասնակիցները ցատկում են ջրի մեջ, ում հետևից ամենամեծ ջրի հետքերը դուրս եկան, նա էլ դառնում է հաղթող, կամ կարելի է անել նաև հակառակը, ում ցատկից հետո քիչ ջուր դուրս եկավ նա է դառնում հաղթողը:   

3.jpg

2. «Գտիր գանձը». այսպես է կոչվում հաջորդ խաղը, սրան պետք է մի փոքր նախապատրաստվել: Ձեզ նախօրոք անհրաժեշտ են կոպեկներ, լողի ակնոց և երկար ժամանակ շնչառությունը պահելու կարողություն ջրի տակ մնալու համար: Դուք նետում եք լողավազանի հատակը կոպեկները, շփոթեցնելու համար կարելի է նաև մի քանի կեղծ՝ կոպեկի նմանվող իրեր էլ նետել ջրի մեջ, մասնակիցը սուզվում է ջրի մեջ և պահված ժամանակի ընթացքում ինչքան շատ կոպեկ հավաքի վերջում էլ նա կլինի հաղթողը: 

3. Հաջորդ խաղը կոչվում է «Մենամարտ»: Սա հիանալի խաղ է երեխաների հետ խաղալու համար, խաղի մեջ պետք է ներգրավվի նվազագույնը 4 մասնակից: Խաղը հետևյալն է. երեխաները նստում են իրենց հայրիկների ուսերին և սկսում են մենամարտել իրար դեմ լողավազանի մեջ՝ խփելով իրար փուչինկերով, կամ ձեռքերով և այլն: Որ մասնակիցը շուտ կկորցնի իր հավասակշռությունը և կընկնի ջրի մեջ, նա էլ կպարտվի: 

4. «Որս». Այս խաղի ընթացքում ջրի մեջ են նետվում տարբեր իրեր՝ Ձեր երեխաների խաղալիքները, տիկնիկները, այնպիսի առարկաներ, որոնք չեն սուզվի ջրի հատակը: Մրցավարի սուլիչը լսելուն պես լողավազան են ցատկում խաղի բոլոր մասնակիցները, ժամանակի ավարտն ազդարարելուց հետո բոլորը դուրս են գալիս ջրից, որ մասնակիցն ավելի շատ է հավաքած լինում իրեր, այն մասնակիցն էլ հաղթում է: 

5. Հաջորդ խաղում հաղթելու համար պետք է շատ կենտրոնանալ: Խաղում կա մեկ մրցավար, ով տալու է տարբեր հարցեր ջուրը ցատկելու ընթացքում, օրինակ «Ի՞նչ գույն ունի երկինք», «Քանի՞ ոտքեր ունի ձին», «Ի՞նչ է քո շան անունը», «Ո՞վ է մեր նախագահը» և այլն: Պարզ թվացող հարցեր են, բայց ցատկից առաջ և ընթացքում պատասխանելը բարդ է: Հարցին սխալ պատասխանելու դեպքում մասնակիցը պարտվում է, իսկ նա, ով ամենաշատն է ճիշտ պատասխանել հարցերին հաղթում է:

4.jpg

Սիրով սպասում ենք բոլորիդ մի լավ լիցքաթափվելու և հաճելի ժամանակ անցկացնելու Ձեր սիրելիների հետ Paradise Pool-ում:

Համեցեք Մյասնիկյան պողոտա 57, ամրագրելու համար զանգահարեք 096 985555: