Շոգեբաղնիքի ազդեցությունը առողջության վրա | Green Palace

Շոգեբաղնիքի ազդեցությունը առողջության վրա | Green Palace

Ամսաթիվ: 07/05/2020

Շոգեբաղնիքներն օգտագործվել են դեռևս հազարավոր տարիներ առաջ և մինչ այժմ էլ սիրելի և նախընտրելի են շատերի կողմից:

pexels-photo-3967280.jpeg

Հարյուրավոր տարիներ սկանդինավյան ժողովուրդներն օգտագործում են շոգեբաղնիքները որպես հանգստի, մարմնի մաքրման միջոց: Ֆինլանդիայում կա շուրջ երկու միլիոն շոգեբաղնիք, այն ինչ երկրի բնակչությունը կազմում է 5.5 միլիոն մարդ: Ասել, որ սա փաստում է այն մասին, որ սկանդինավցիները պարզապես շոգեբաղնիքների սիրահարներ են, նշանակում է ոչինչ չասել: Շոգեբաղնիք նրանք սկսում են օգտագործել դեռևս վաղ տարիքից: 

 

Այժմ եկեք խոսենք շոգեբաղնիքների առավելությունների մասին, սակայն մինչ դա պետք է անպայման ասել, որ նախքան շոգեբաղնիքը Ձեր մարզումների և ապրելակերպի մեջ ներառելը, պետք է խորհրդակցել բժշկի հետ հետագա առողջական խնդիրներից և բարդություններից խուսափելու համար:

 

Դե ինչ, արդեն կարող ենք միասին բացահայտել առավելությունները: Քրտնարտադրությունը կյանքի կենսական նշանակություն ունեցող երևույթներից մեկն է, վերջինիս շնորհիվ կարգավորվում են մարդու մարմնի ջերմաստիճանային փոփոխությունները: Ջերմային փոփոխությունից բացի, քրտնարտարդրության արդյունքում մարմնից դուրս են գալիս բոլոր այն վնասակար նյութերը, որոնք կուտակվում են մեր օրգանիզմում՝ բազմաթիվ տոքսիններ, նյութափոխանակության արդյունքում առաջացած թունավոր նյութեր և այլն: Ջրի միջոցով այս բոլոր վնասակար նյութերը դուրս են գալիս մեր օրգանիզմից, իսկ ինչի՞ց է բաղկացած քրտինքը՝ ջրից, աղից, օրգանական տարբեր միացություններից և այլն: Իսկ քրտնարտադրության բարելավման լավագույն միջոցներից մեկն էլ հենց շոգեբաղնիքներն են, ուստի պետք չէ սահմանափակել քրտնարտադրությունը, հակառակը պետք է այն բարելավել, օրինակ՝ շոգեբաղնիքի միջոցով: Բացի այդ, թույլատրելի բարձր ջերմաստիճանի կիրառման արդյունքում օրգանիզմում նվազում է մի շարք վնասակար նյութերի և ծանր մետաղների (սնդիկ, ցինկ, նիկել, և այլն) քանակը: 

sauna-1100x630-1024x586.jpg




Արդեն խոսեցինք այն մասին, որ շոգեբաղնիք ընդունելիս մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, որի արդյունքում արյան շրջանառությունը բարելավվում է, որն էլ իր հերթին հանգեցնում է սրտի աշխատանքի բարելավմանը: Ինչպես նաև արյան շրջանառության բարելավման արդյունքում շոգեբաղնիքի կանոնավոր պրոցեդուրաները նպաստում են մաշկի առաձգականության վրա, տոնուսի և մաշկային ծածկույթի բարելավման վրա: 

 

Շատերը նույնիսկ շոգեբաղնիք ընդունելը համարում են հանգստի լավագույն միջոցներից մեկը, կամ մկանային ցավերի դեղամիջոց, և սրանք նույնպես կապված են բարելավված արյան շրջանառության հետ: Այդ է պատճառը, որ մարզիկները նույնպես հաճախ են ընդունում շոգեբաղնիք մկանները հանգստացնելու և թուլացնելու համար: 

Ի դեպ, ասում են, որ շնորհիվ շոգեբաղնիքի ավելի հեշտ է հաղթահարել սթրեսը: 

sauna-28864831280.jpg


Այն, որ շոգեբաղնիքն ունի մի շարք առավելություններ, արդեն պարզեցինք, սակայն յուրաքանչյուր լավ բան ունի նաև որոշակի ռիսկեր, որպեսզի այդ ռիսկերը վտանգավոր չլինեն առողջության համար, եկեք դրանց մասին ևս խոսենք և լինենք հետևողական: 

 

  1. Շոգեբաղնիքների չափավոր օգտագործումը շատ մարդկանց համար, ճիշտ է, անվտանգ է: Այնուամենայնիվ, սրտանոթային հիվանդություն ունեցող անձինք պետք է խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ նախքան շոգեբաղնիք ընդունելը: 
  2. Արյան ճնշման ռիսկերը. շոգեբաղնիքներում տաք ջրից սառը ջրին անցումը ցանկալի չէ, քանի որ այն կարող է բարձրացնել արյան ճնշումը: Շոգեբաղնիքի օգտագործումը կարող է նաև առաջացնել արյան ճնշման անկում, ուստի ցածր արյան ճնշմամբ մարդիկ նույնպես պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ, որպեսզի ամեն ինչ անվտանգ լինի:
  3. Նրանք, ովքեր ունեցել են սրտի կաթված, նույնպես պետք է խորհրդակցեն բժշկի հետ: 

 

  1. Շոգաբաղնիքներն ունեն նաև օրգանիզմի ջրազրկման վտանգ: Քրտնելու արդյունքում Ձեր մարմինը կորցնում է հեղուկ՝ ջուր, երիկամային խնդիրներ ունեցող մարդիկ հնարավոր է, որ ջրազրկման ավելի մեծ ռիսկ ունենան: 

 

Իսկ ինչպե՞ս խուսափել վերոնշյալ և այլ ռիսկերից. պարզապես պետք է հետևել հետևյալ քայլերին:

 

  1. Սահմանափակեք այնտեղ անցկացրած ժամանակը. Անցկացրեք առավելագույնը 20 րոպե ժամանակ շոգեբաղնիքում, իսկ առաջին անգամ այցելուները պետք է անցկացնեն առավելագույնը 5-10 րոպե: Երբ ընտելանում եք շոգին, կարող եք դանդաղորեն հասցնել ժամանակը մինչև 20 րոպեի:
  2. Խմեք շատ ջուր. անկախ նրանից, թե որ տեսակի շոգեբաղնիք եք գնում, կարևոր է վերականգնել քրտինքից կորցրած հեղուկը: Խմեք 2-ից 4 բաժակ սառը ջուր, իսկ եթե Ձեր օրգանիզմը պահանջում է ավելին, ապա լսեք նրան: :) 
  3. Անմիջապես մի փոփոխեք ջրի ջերմաստիճանը տաքից սառին, այն մարմնի համար սթրեսի աղբյուր է: 
  4. Սրտային, երիկամային, արյան ճնշման խնդիրներ ունեցող մարդիկ և հղի կանայք պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ նախքան շոգեբաղնիք այցելելը:

 

Եղեք առողջ: 


Աղբյուրներ՝ 

https://www.medicalnewstoday.com/articles/313109

https://www.health.harvard.edu/staying-healthy/saunas-and-your-health

https://www.healthline.com/health/fitness-exercise/are-saunas-good-for-you#1