Այն, ինչ կատարվեց վերջին մի քանի ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում և դեռ, ցավոք, շարունակում է կատարվել նույն տեմպերով, պարզապես ցնցեց ողջ աշխարհին:
Օրվա ընթացքը, կարելի է ասել, կտրուկ փոխվել է. արդեն այլ կերպ ենք սկսում և ավարտում այն, և այս փոփոխությունների հետ մեկտեղ մեզ մնում է միայն հարմարվել վերջինիս և նայել ամեն ինչին դրական աչքերով, հակառակ դեպքում կունենանք առողջական և հոգեբանական լուրջ խնդիրներ, որոնք վերացնելու համար ավելի շատ ջանքեր մեզնից կպահանջվեն: Ի դեպ, հետվիրուսյան սթրեսի հետևանքներն ավելի օպտիմալ ձևով վերացնելու տարբերակները կարող եք կարդալ մեր այս բլոգում:
Վիրուսի տարածումը կանխարգելելու համար Green Palace-ում շատ ավելի խստացրեցինք ախտահանման և մաքրման նախկինում էլ արվող միջոցառումները, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ ապահովել մեր այցելուների և աշխատակիցների անվտանգությունը՝ միաժամանակ շարունակելով սպասարկել մեր սիրելի հաճախորդներին:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հյուրի առողջությունը, ուստի մենք խիստ հետևում ենք առողջապահության նախարարության հրահանգներին և հորդորներին:
Green Palace-ն ամբողջությամբ՝ սկսած մուտքից, ախտահանվում է համապատասխան ախտահանող նյութերով, կահույքը, սրահները, սենյակները, լողավազանը և այլ հատվածներն անխտիր ախտահանվում են օրական մի քանի անգամ, յուրաքանչյուր այցելուից հետո: Յուրաքանչյուր աշխատակից մեզ մոտ հետևում է հիգիենայի պահպանման կանոններին, կրում է դիմակ և պաշտպանիչ ձեռնոցներ: Յուրաքանչյուր այցելու մեզ մոտ ստանում է սպիրտային հիմքով անձեռոցիկ:
Մենք ամեն ինչ անում ենք Ձեր առողջությունն ապահովելու համար, հորդորում ենք Ձեզ նույնպես ցուցաբերել ողջախոհություն մեզ մոտ այցելելիս:
Պարտադիր կրեք պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, միշտ Ձեզ հետ պահեք ախտահանիչ միջոցներ: Իսկ վարակի ախտանշան ունենալու դեպքում պարզապես հետաձգեք Ձեր հանգիստը որոշակի ժամկետով մինչև առողջանալը, մենք սիրով սպասելու ենք Ձեզ մեզ մոտ: Պահեք անձնական հիգիենայի բոլոր կանոնները և եղեք առողջ:
Իսկ ի՞նչ է հարկավոր առողջ մնալու և առողջությունը ամրապնդելու համար. դուրս գալ օրվա խիտ ու ծանր գրաֆիկից և մի լավ լիցքաթափվել, իսկ դրա համար պարզապես անհրաժեշտ է իդեալական վայր ընտանիքով և ընկերներով անմոռանալի ժամանակ անց կացնելու համար։ Դե, քանի որ արդեն գիտեք, թե ինչքան խստապահանջ ենք մենք սանիտարահիգիենիկ մաքրության և ախտահանման հարցում, վստահորեն կարող եք այցելել մեզ անցկացնելու բազմաթիվ ընտանեկան և ընկերական միջոցառումներ։
Իսկ ինչո՞վ կարող եք զբաղվել Green Palace-ում. տարբերակները շատ են։
Սկսենք ամառվա ամենաակտուալ ժամանցի վայրից` լողավազանից։ Այն ոչ միայն կօգնի ձեզ ազատվել առօրյա հոգսերից, այլ նաև հնարավորություն կտա լիցքավորվել և նորովի տեսնել շրջապատող գույները։ Վստահ եղեք՝ մեզ մոտ՝ Paradise Pool-ում անելու այնքան բան կա, որ ընտրության լայն հնարավորություն ունեք` սկսած ընտանեկան փոքր հավաքներից մինչև ընկերական փարթիներ` կոկտեյլներով, DJ-ով և այլն: Դե իսկ յուրաքանչյուր կիրակի Green Palace-ում մենք հրավիրում ենք DJ-ի, ով պատրաստ է էլ ավելի մեծ տեմպ ու ռիթմ հաղորդել Ձեր երեկույթին։ Ընտանեկան հավաքույթներն ավելի ունիկալ դարձնելու համար մեր այս բլոգում կտեսնեք մի քանի հիանալի տարբերակներ, որոնք պարզապես պետք է իրագործեք այս ամռանը։ Ձեռքից բաց մի թողեք ընկերների և ընտանիքի հետ ավելի մտերմիկ միջավայրում հանգիստն անց կացնելու հնարավորությունը։
Որպեսզի հետագայում անընդհատ մտածմունքների մեջ չլինեք, թե ինչպես կարող եք ազատվել հետվիրուսյան սթրեսներից, անհրաժեշտ է հենց հիմա ձեռք առնել միջոցառումներ, որոնք պարզապես լավագույն տարբերակն են մարմնի և հոգու միջև կատարյալ ներդաշնակության հասնելու համար։ Մերսման թերապիան, շոգեբաղնիքը, համեղ և վիտամիններով հարուստ մենյուն և Green Palace-ում գործող շատ այլ ծառայություններ նախատեսված են հենց Ձեր առողջությունն ու իմունիտետը էլ ավելի ամրապնդելու և Ձեր բարձր տրամադրությունն ապահովելու համար:
COVID-19-ը վաղ թե ուշ ավարտվելու է, և շատ կարևոր է ժամանակից շուտ չհուսահատվել և կայուն մնալ ստեղծված իրավիճակում: Իսկ Green Palace հյուրանոցային համալիրի լողավազանը, ընդարձակ սենյակները, շոգեբաղնիքը, մերսման թերապիան և այլ հնարավորությունները կստեղծեն լավագույն պայմանները լիարժեք հանգիստ և լավ ժամանանց անցկացնելու համար:
Սիրով սպասում ենք Ձեզ մեզ մոտ բարձրացնելու Ձեր տրամադրությունն ու հաղորդելու էլ ավելի մեծ, դրական լիցքեր և մոտիվացիա:
Մենք սպասում ենք Ձեզ Green Palace-ում՝ Մյասնիկյան պողոտա 57, ամրագրման համար զանգահարեք 010 207707: