Վերջին մի քանի ամսվա ընթացքում ողջ աշխարհում տեղի ունեցան գլոբալ փոփոխություններ. ցավոք այդ փոփոխությունները դրական չէին: Եվ այս ամենի արդյունքում սթրեսի չենթարկվել, կարծես թե, հնարավոր չէր:
Թվում է, թե ոչինչ չենք կարող անել նրա դեմ, բայց վերջինիս դեմ պետք է պայքարել հետագա խնդիրներից խուսափելու համար:
Սթրեսի նախանշանները զգալուն պես պետք է դիմել դրա դիմակայման լավագույն միջոցներին: Իսկ Green Palace-ում մենք գիտենք, թե ինչպես կարող ենք օգնել Ձեզ հանգստանալ, ազատել միտքն ու մարմինը սթրեսի աղբյուրներից: Գնացինք առաջ՝ բացահայտելու լավագույն միջոցները:
Մերսումը. հիանալի միջոց է թե՛ միտքը, թե՛ մարմինն ավելորդ խնդիրներից ազատելու համար: Եկեք հասկանանք՝ ինչ ֆունկցիա է այն կատարում օրգանիզմում, որ այդքան անհրաժեշտ է: Սկսենք ամենապարզ թվացող տեղից՝ մերսման սենյակից: Այո՛, այո՛, զարմանալի է թվում, բայց ամեն ինչ սկսում է հենց այստեղից: Այս սենյակներում միշտ հանգստացնող մթնոլորտ է՝ հանգստացնող և մեղմ երաժշտություն, արոմաթերապիա, և, ամենակարևորը, մեր սենյակներում միշտ պահպանվում են հիգիենայի կանոնները և ախտահանվում են յուրաքանչյուր հաճախորդից հետո: Այս ամենի շնորհիվ կարծես կտրում եք կապը արտաքին աշխարհի հետ և մտնում լիովին այլ աշխարհ: Իսկ հիմա անցնենք բուն մերսմանը:
Ապացույցները ցույց են տալիս, որ մերսման արդյունքում սթրեսի հորմոնների մակարդակը 30%-ով նվազում է և բարձրացնում է սերոտոնինի և դոպամինի մակարդակը՝ համապատասխանաբար 28 և 21 տոկոսով: Հորմոնների վերաբալանսավորմանը զուգընթաց, մերսման թերապիան օգնում է ազատվել մկանային լարվածությունից:
Երբ սթրեսի եք ենթարկվում, ձեր մկանները համապատասխան են արձագանքում այս երևույթին, իսկ սթրեսից ազատվելուն պես նրանք կատարյալ հանգստի մեջ են հայտնվում: Սակայն եթե աչքաթող անեք, շատ հավանական է, որ այս մկանային ցավը կդառնա խրոնիկ Ձեզ համար, որն էլ կհանգեցնի գլխացավերի, պարանոցի ցավի և այլն:
Green Palace-ի մերսման մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ձգված և ցավոտ մկանային խմբերը ուսերի պես թուլանում և հանգստանում են: Անկախ նրանից, թե մերսման ընթացքում կունենաք որոշակի ցավեր թե ոչ, միակ նպատակը վերջնական արդյունքում Ձեր մկանային համակարգը թուլացնելն ու սթրեսից ձերբազատված, նոր ուժերով ու էներգիայով տուն ճանապարհելն է:
Մենք բոլորս վարում ենք ակտիվ և աշխատանքով լի զբաղված կյանք այս սթրեսային աշխարհում: Բայց դա չպետք է ազդի Ձեր ֆիզիկական կամ մտավոր առողջության վրա: Դուք չափազանց երջանիկ եք, որպեսզի թողնեք սթրեսին հաղթել Ձեզ:
Շոգեբաղնիքները. Հաջորդ կարևոր միջոցը սթրեսից ձերբազատվելու համար շոգեբաղնիքներն են: Եթե կարդացել եք մեր նախորդ հոդվածը վերջինիս մասին այստեղ, ապա գիտեք, թե ինչպես այն կարող է ներգործել մեր առողջության վրա, իսկ եթե ոչ, եկեք մի փոքր ակնարկ անենք դրա մասին: Գիտականորեն ապացուցված է շոգեբաղնիքի դրական ազդեցությունը մարդու մարմնի և մտքի վրա:
Վազոդիլացում, մկանների թուլացում, անցավություն և բարեկեցության զգացում, այս ամենը շոգեբաղնիք ընդունելու շնորհիվ է: Վերջինիս ընդունման ընթացքում բարձրանում է մարմնի ջերմաստիճանն՝ ապահովելով մարմնի ամբողջությամբ թուլացում, այսպիսով հանգստանում են թե՛ մկանային և թե՛ նյարդային համակարգերը:
Ինչպես մերսման ժամանակ, այնպես էլ շոգեբաղնիքում մարմինն արտադրում է էնդորֆին և ամբողջ մարմինը հանգստանում է: Շոգեբաղնիքի կանոնավոր օգտագործումը զգալիորեն կնվազեցնի սթրեսի մակարդակը: Ապացուցված է, որ այս թերապիայից հետո շատերի մոտ բարելավվել է քունը և ֆիզիկական ու մտավոր խաղաղություն են զգում:
Եվ պարզապես շատ ժամանակ հատկացրեք Ձեր հանգստին, դուրս եկեք տնային վիճակից, թողեք որ մենք հոգանք Ձեր կատարյալ հանգստի մասին մեր շքեղ հյուրանոցային համարներում: Եվ ի վերջո ամառ է, հիանալի հնարավորություն է Հայաստանով մեկ ճամփորդելու, ընտանեկան կամ ընկերական հավաքույթները բացօթյա լողավազաններում կազմակերպելու և վայելելու համար: Դե իսկ լողավազանային ժամանցի լավագույն գաղափարները կգտնեք այստեղ:
Մի քանի ժամ ջրի մեջ անցկացնելը լիցքաթափվելու և դրական լիցքեր հավաքելու լավագույն տարբերակներից է: Բոլորս էլ գիտենք, որ սթրեսի արդյունքում կարող է առաջանալ մկանային լարվածություն և ցավ, իսկ լողը վերոնշյալը հաղթահարելու լավագույն միջոցներից մեկն է, նամանավանդ երբ ժամանակն անց եք կացնում Ձեր սիրելի մարդկանց հետ: Այստեղ Դուք կտրվում եք Ձեր առօրյա հոգսերից: Իսկ որ ամենակարևորն է, լողավազանում՝ ջրի մեջ եղած ժամանակ, արտադրվում են երջանկության հորմոններ:
Իսկ սթրեսից Ձեզ պաշտպանելու համար պարզապես ընդունեք քիչ քանակով ինֆորմացիա, երբեմն անջատեք սմարթֆոնն ու ժամանակն անցկացրեք Ձեր սիրելիների հետ: Լսեք լավ և հանգստացնող երաժշտություն, ժամանակը նվիրեք Ձեր ընկերներին և նրանց հետ ժամանցին Green Palace-ում:
Մեր սենյակները, լողավազանը, դռները և ողջ կահույքն ախտահանվում են, իսկ յուրաքանչյուր հյուրի տրամադրվում է սպիրտային հիմքով անձեռոցիկ, աշխատակիցները օգտագործում են տարբեր անտիսեպտիկ միջոցներ: Մենք կարևորում ենք մեր յուրաքանչյուր այցելուի առողջությունն ու անվտանգ կյանքը:
Սիրով սպասում ենք Ձեզ Մյասնիկյան պողոտա 57, ամրագրելու համար զանգահարեք 010 207707:
Եղեք առողջ Green Palace-ում: