Սաունա, Համամ, թե Ջակուզի․ նմանություններ և տարբերություններ

Սաունա, Համամ, թե Ջակուզի․ նմանություններ և տարբերություններ

Ամսաթիվ: 15/03/2024

Սաունա, Համամ, թե՞ Ջակուզի։ Ընտրությունը հիմնականում կախված է անհատի նախընտրությունից, քանզի հանգստի այս տեսակներն ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ։ Դրանք հասկանալու համար եկեք ծանոթանանք յուրաքանչյուր տեսակի հետ անհատապես և պարզենք Ձեզ հարմարավետ տարբերակը։

Սաունա, համամ, և ջակուզի․ Ինչու՞ այցելել հոթել սաունա

  • Սաունան ի սկզբանե օգտագործվել է հանգստության կատարյալ մակարդակի հասնելու համար։ Այն բարձրացնում է սրտի աշխատանքը և լայնացնում արյան անոթները՝ նպաստելով արյան շրջանառությանը։ Այցելել սաունա Երևանում կարող եք Green Palace հյուրանոցում, որտեղ գործում են սաունայի մի քանի տարբերակներ։
  • Համամն ունի հատուկ ջերմաստիճան, ինչի շնորհիվ տարբերվում է ավանդական սաունայից։ Այն կարող է ընդգրկել մասնագիտացված մերսումներ, որոնք նախատեսված են լարված մկանները հանգստացնելու համար։relax-1.jpg

    Շոգեբաղնիք, համամ, և իհարկե ջակուզի, հանգստի այս երեք տարբերակները հասանելի են Green Palace հյուրանոցում, որտեղ դրանցից յուրաքանչյուրը նախագծված  է հաշվի առնելով յուրաքանչյուրի հարմարավետության բարձր մակարդակը։ Իսկ հիմա, եկեք ծանոթանանք մի քանի նմանությունների և տարբերությունների։

    Նմանություններ

    • Հանգստի զգացում․ Երեքն էլ ունակ են հանգստացնել մարմինը և լարված մկանները, նվազեցնել մարմնում սթրեսի մակարդակը և բարձրացնել դրական ինքնազգացողությունը։
    • Դետոքսիկացիա․ Սաունան, համամը և ջակուզին առաջացնում են քրտնարտադրություն և ընդլայնում ծակոտիները, ինչն օգնում է ազատվել օրգանիզմում գտնվող թոքսիններից։
    • Արյան շրջանառության բարելավում․ Բարձր ջերմաստիճանն ընդլայնում է մկանները, ինչի շնորհիվ հանգստյան երեք տարբերակներն էլ բարելավում են արյան շրջանառությունը։
    • Մաշկի բարելավում․ Պարբերական այցելությունները դեպի սաունա, համամ կամ ջակուզի օգնում է բարելավել մաշկի գույնը, կարգավիճակը և ընդհանուր առմամբ մաքրել ծակոտիները և խրախուսել մաշկի վերականգնումը։
    • Մշակույթ և հաղորդակցություն․ Հանգստի այս երեք տարբերակները բարելավում են անձի ֆիզիկական և հոգեկան ինքնազգացողությունը, ծառայում են որպես հաղորդակցվելու կատարյալ միջավայր, որտեղ ընտանիքի անդամները կամ ընկերները կարող են քննարկել  այս կամ այն նորությունները, ինչպես նաև ունենալ արդյունավետ հաղորդակցություն։

    Տարբերություններ

    Ջերմաստիճան և խոնավության մակարդակ

    • Սաունան ունի չոր ջերմություն և տատանվում է սկսած 70°C-ից մինչև 100°C։ Օդի չորությունը նաև ստեղծում է խոնավության ավելի քիչ մակարդակ։
    • Համամն ունի խոնավության ավելի բարձր մակարդակ, իսկ ջերմաստիճանը տատանվում է սկսած 40°C-ից մինչև 50°C։ Աշխատում է գոլորշիով:
    • Ջակուզին տրամադրում է բուժիչ հանգիստ՝ ջրի և հիդրոթերապիայի միջոցով։ Ջերմաստիճանը տատանվում է սկսած 30°C-ից մինչև 55°C։

    Սկզբնաղբյուր և ավանդույթներ

  • Ավանդական ռուսական «բանյան» ներկայացնում է փոքրիկ տարածություն, որտեղ անձը կարող է վայելել չոր կամ խոնավ սաունայի բոլոր առավելությունները։ Այն տրամադրում է առողջական մի շարք առավելություններ, օրինակ՝ սրտի աշխատանքի և արյան շրջանառության բարելավումը։ Այսպիսով, Դուք կարող եք վայելել ռուսական ժամանակակից բանյան այցելելով Green Palace հյուրանոցի Ֆաբրիկա սրահը, որտեղ համախմբված են առողջության և հանգստի տարրերը։ 
    • Համամի արմատները սերտորեն կապված են Թուրքիայի, Մարոկկոյի և Հռոմի մշակույթների հետ։ Այցելությունները ներառում են մաքրման և լոգանքի մի շարք փուլեր, ներառյալ՝ մաշկի շերտազատում, օճառով մերսումներ և տաք գոլորշիով լի տարածքում ընդհանուր հանգիստ։
    • Ջակուզիի արմատները նույնպես, սկիզբ են առնում հռոմեական և թուրքական լոգանքի ավանդույթներից։ Սակայն, ի տարբերություն համամի, ջակուզին արտադրում է ավելի շատ գոլորշի և խոնավություն։young-relaxed-man-enjoying-hot-tub-while-spending-day-wellness-center637285-7406.jpg

      Կառուցվածք և ոճ

      • Սաունան հիմնականում կառուցվում է փայտից, ունի փայտե նստարաններ և փայտե վառարան, որն էլ առաջացնում է չոր ջերմություն։
      • Համամը սովորաբար կառուցվում է մարմարից և քարի այլ տեսակներից, որոնք ծածկում են նաև առաստաղը։
      • Green Palace հյուրանոցում ջակուզիները կառուցված են լողավազանին կից։ Սա հնարավորություն է տալիս վայելել ջակուզին և անմիջապես սուզվել թարմացնող լողավազան։

      Այսպիսով սաունան, համամը և ջակուզին տրամադրում են հանգստյան բարձր մակարդակ, օգնում են լիցքաթափվել, կազդուրվել և վերադարնալ դեպի առօրյա՝ թարմ և ավելի առույգ զգացողությամբ։

      Թեև սաունաները, համամները և ջակուզիները կիսում են հանգստի, դետոքսիկացիայի և ինքնազգացողությունը բարելավելու ընդհանուր նպատակներ, դրանցից յուրաքանչյուրն առաջարկում է տարբերվող փորձ՝ յուրահատուկ հատկանիշների, մշակութային ծագման և հնարավորությունների շնորհիվ։

      Այսպիսով, այցելելով Green Palace, Դուք փայտե միջավայրում կվայելեք սաունայի չոր ջերմությունը, որը խորապես արմատավորված է ֆիննական ավանդույթներով և ապահովում է կազդուրիչ մթնոլորտ։

      Այցելելով համամ, Ձեր հանգիստը կանցկացնեք խոնավ և անուշաբույր մթնոլորտում, որտեղ կծանոթանաք մաքրող և հանգստացնող լոգանքի հատուկ ծեսերին։ Իսկ ջակուիզիում կզգաք հիդրոթերապիայի առավելությունները՝ նույնիսկ առաջին այցելությունից։