Յուրաքանչյուր արձակուրդից հետո գրեթե բոլորս էլ հասկանում ենք, որ էլի ունենք արձակուրդի կարիք: Հավելյալ հանգստի համար երբեմն հանգստյան օրերն էլ են բավարար, եթե այն պլանավորեք նախօրոք: Եվ շատերը ընտանեկան հանգիստն անցկացնելու համար նախընտրում են կարճ ճանապարհորդությունները, դե իսկ Երևանում կան մի շարք բարձրակարգ հյուրանոցներ, որոնցից մեկը Green Palace-ն է:
Մենք բազմիցս անդրադարձել ենք, թե ինչ կարող եք անել մեզ մոտ, եթե որոշել եք լիարժեք հանգստանալ. մեր այս բլոգում խոսել ենք ժամանցի բոլոր այն տեսակների մասին, որոնցով կարող եք զբաղվել և հագեցնել Ձեր օրը մեզ մոտ: Երբեմն պարզապես շրջանցեք ակտիվ հանգիստը, անցկացրեք ազատ օրերն այնպիսի միջավայրում, որը Ձեզ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական հանգստություն կպարգևի:
Մատչելի հանգստի հետ համատեղեք հաճելին և օգտակարը. վայելեք ռուսական և ֆիննական սաունա Երևանում իր ամբողջական պրոցեդուրայով՝ ցախավելով հարվածներից մինչև մերսման տարբեր տեսակներ՝ սկրաբային, փրփուրային և այլն: Ֆիննական ու ռուսական սաունաներն ունեն դարավոր պատմություն, նրանք օգտակար են մեր կյանքի, առողջության համար. ավելի մանրամասն համամի, ռուսական բանյայի և ամբողջ պրոցեդուրայի, դրանց առավելությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
Green Palace-ում Դուք կարող եք ժամանակ հատկացնել Ձեր այն հոբիներին, որոնց համար մինչև այժմ ժամանակ չեք գտել: Այստեղ մթնոլորտն անչափ տրամադրող է: Սովորել նոր լեզուներ, կամ մասնագիտություն, իսկ միգուցե ուզում եք նայել բոլոր այն ֆիլմերը կամ սերիալները, որոնք վաղուց Ձեր must watch ցանկի մեջ են և այդպես էլ ժամանակ չեք գտնում դրանք դիտելու համար: Իսկ եթե չունեք նախընտրելի ֆիլմացանկ, ուրեմն մենք կառաջարկենք Ձեզ ֆիլմերի ցանկ, որոնք կհետաքրքրեն Ձեզ:
- Emily in Paris (TV Series)
- The Nest
- Black Box
- The Queen’s Gambit
- The Gift
- The Gentlemen
- The Trial of the Chicago 7
- The Invisible Man
- Pain & Glory
- Money Heist
Ցանկն, իհարկե, այսքանով չի սահմանափակվում, Դուք կարող եք լայնէկրան հեռուստացույցով միանշանակ վայելել ֆիլմերը, որոնք նախընտրում եք:
Green Palace-ում մենք մատուցում ենք բոլոր այն ծառայությունները, որոնք փնտրում են մեր բոլոր այցելուները. բարձրակարգ հյուրանոց և հանգստյան գոտի քաղաքում լավագույն սպասարկմամբ, քոթեջներ ավտոտնակով, ռուսական փայտով սաունա, մերսում, ջրային ատրակցիոններ, բիլիարդ, լողավազաններ, բացօթյա տաք ջակուզի ծովի աղով, համեղ և բազմազան ճաշացանկ։
Եկեք մոռանալու Ձեր ամենօրյա հոգսերն ու պարտականությունները, լիցքավորվեք նոր և թարմ էներգիայով:
Անշուշտ, արձակուրդները կամ հանգստյան օրերը պետք է անկացնել այնպես, որ տպավորություններն ու հիշողությունները երկար մնան :) Ուրեմն սպասում ենք Ձեզ Green Palace-ում, այստեղ կյանքն ուրիշ է:
Ամրագրումների համար զանգահարեք 010 207707 հեռախոսահամարին: Մենք սիրով սպասում ենք Ձեզ Մյասնիկյան պողոտա 57 հասցեում: