Ինչու՞ այցելել շոգեբաղնիք (սաունա) | Գրին Պալաս Հոթել

Ինչու՞ այցելել շոգեբաղնիք (սաունա) | Գրին Պալաս Հոթել

Ամսաթիվ: 21/01/2021

Սթրեսներից ազատվելու, լիցքաթափման և ավելի առողջ լինելու բանաձևերից մեկը սաունան է (շոգեբաղնիք): Հնուց ի վեր տարբեր ազգեր ստեղծել են շոգեբաղնիքների իրենց տարբերակները: Օրինակ հին ռուսները այնքան էին սիրում և կարևորում այն, որ յուրաքանչյուրն իր տանը, անպայման, ուներ թեկուզ փոքր շոգեբաղնիք: Անգամ կար նման ասացվածք: 

Хозяин на селе тот, у кого баня лучше.

Հին ռուսական շոգեբաղնիքները (բանյա) փայտային կառույցներ էին, որտեղ մարդիկ մաքրվում էին, բուժվում և անգամ իրականացնում էին հատուկ ծիսակատարություններ ու գուշակություններ: 

sauna

Պատահական չէ, որ առ այսօր ռուսական սաունաները օգտագործվում են առաջին հերթին բուժական նպատակներով: Սաունայում ջերմաստիճանը հասնում է մինչև 100 0 °C, ինչը նպասում է օրգանիզմից ավելորդ հեղուկի արագ դուրսբերմանը: Գոլորշին և ջերմությունը լայնացնում են մաշկի ծակոտիները և դուրս բերում օրգանիզմում առկա թունավոր նյութերը: Արդյունքում մաշկը դառնում է հարթ, ձիգ և առանց ցելյուլիտների:  

Ռուսական շոգեբաղնիքներում ամենակարևոր այցեքարտը տարբեր բուժիչ խոտաբույսերից պատրաստված ցախավելով հարվածներն են: Հին Ռուսիայում ցախավելներն ունեին խոտաբույսերի հավաքման և պատրաստման հատուկ ժամկետ, ինչի շնորհիվ պահպանում էին իրենց ողջ օգտակար հատկանիշները: Այդ ավանդույթները պահպանվում են առ այսօր: 

Արդեն պատրաստի ցախավելները շոգեբաղնիքում թրջվելով միանգամից արձակում են հաճելի բույր, ինչը իր հերթին դառնում է յուրահատուկ արոմաթերապիա, դե իսկ ցախավելով հարվածները օգնում են լավացնել մաշկի արյան շրջանառությունը, դարձնել մաշկը ավելի առողջ, հարթ և թավշյա: Շոգեբաղնիքի ամենամեծ առավելություններից մեկը օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերումն է, ինչը օգնում է արագ նվազեցնել քաշը: 

Հին հայերը ևս ունեցել են շոգեբաղնիքի իրենց տարբերակը՝ Գառնիի (2-3-րդ դարեր), Դվինի (6-7-րդ դարեր), Ամբերդի (10-11-րդ դարեր), իսկ ժամանկակի ընթացքում այստեղ ընդունվել և սիրվել են նաև այլ ազգերի շոգեբաղնիքների մշակույթները: 

Շոգեբաղնիքների շատ յուրահատուկ մի տեսակ է նաև արևելյան շոգեբաղնիքը՝ Համամը: Ի տարբերություն շոգեբաղնիքների շատ այլ տեսակների Համամը բնորոշվում է ավելի ցածր ջերմաստիճանով՝ 30-50 աստիճան, և շատ բարձր խոնավությամբ՝ ընդհուպ մինչև 100%: Ցածր ջերմաստիճանում նման բարձր խոնավությունը չի առաջացնում անհարմարություն և օգնում է կանխարգելել շնչառական, նյարդային և սիրտանոթային մի շարք խնդիրների զարգացումը: 

huum-nhls5hosh0c-unsplash.jpg

Համամում անպայման տեղակայված է լինում միջավայրից ավելի տաք քարե մեծ նստարան, որի վրա պառկելով տաքության շնորհիվ միանգամից զգում ես հաճելի թեթևություն: Արևելյան շոգեբաղնիքի կարևոր ծիսակատատարություններից մեկն է նաև տեղում իրականացվող հատուկ Համամ մերսումը, որը օգնում է մոռանալ մարմնի երբեմնի ցավերի մասին և ուղղակի կտրվել իրականությունից: Մերսման գործընթացը ներառում է հաճելի սկրաբային մերսում, որը օգնում է շերտազատել և թարմացնել մաշկը, այնուհետև իրականացվում է նուրբ փրփուրային մերսում: Նախապես պատրաստված առատ փրփուրը նրբորեն տարածվում է մերսման միջոցով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դեմքի մերսմանը: Պատահական չէ, որ արևելքում կանանց կարևորագույն ավանդույթներից մեկն է ամուսնութունից առաջ այցելել շոգեբաղնիք, որի ընթացքում նրանք անցկացնում են մի քանի ժամ: Այդ ընթացքում կանայք վայելում են շոգեբաղնիքի պրոցեդուրաները, լիցքաթափվում և զրուցում:  

pexels-elly-fairytale-386580454.jpg

Շատ կարևոր է նշել, որ թե՛ ռուսական, թե՛ արևելյան շոգեբաղնիքներն օգնում են ձերբազատվել և կանխարգելել մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ մկանային, մաշկային, սրտանոթային և շնչառական: 

Մեզ մոտ շոգեբաղնիքն ավելի հաճելի դարձնելու համար մենք առաջարկում ենք տարատեսակ մերսումներ բնական սկրաբներով, քիսա, փրփուրով մերսում և Համամ մերսում, ինչից հետո դուք կվերածնվենք և կմոռանաք հոգնածության կամ մարմնի ցավերի մասին: 

Սիրով սպասում ենք բոլորին Մյասնիկյան պողոտա 57 հասցեում, ամրագրելու համար զանգահարեք 010 20 77 07: