Շոգեբաղնիք, մերսում, ջակուզի | Գրին Պալաս Հոթել

Շոգեբաղնիք, մերսում, ջակուզի | Գրին Պալաս Հոթել

Ամսաթիվ: 02/12/2020

Շոգեբաղնիք, մերսում, ջակուզի և ավելին. 48 ժամ հանգիստ Երևանում

Երբեմն հանգիստը դառնում է խիստ անհրաժեշտություն, նամանավանդ այս օրերին: Green Palace-ն ունի հանգստի բոլոր նախապայմանները, եթե ուզում եք հանգստանալ ընտանիքի հետ կամ էլ միայնակ՝ կտրված արտաքին աշխարհից և նորություններից: Եվ այպես հատկացրեք ինքներդ Ձեզ ընդամենը 48 ժամ և կզգաք թե ինչքան արագ եք կազդուրվում և վերականգնում Ձեր էներգիան մեզ մոտ:

Ընտրեք սենյակներից միայն ամենահարմարավետը Ձեզ համար 1, 2 կամ 3 սենյականոց համար կամ էլ ավտոտնակով առանձնասենյակ: Վերջին տարբերակը լավագույնն է նրանց համար, ովքեր ուզում են ամբողջովին կտրվել աշխարհից և հանգիստն անցկացնել կատարյալ հանգստության և լռության մեջ: 


room

Ձեր սենյակին ծանոթանալուց հետո շրջեք, բացահայտեք մեր ընդարձակ բացօթյա այգին, այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: Մեր այգու ամեն մի անկյունում կարող եք գտնել լուսանկարման ունիկալ գաղափարներ՝ հավերժացնելով Ձեր անմոռանալի հանգիստը:   

 

Արդեն զգու՞մ եք հանգստի թարմ շունչը, ուրեմն իսկական պահն է մեծ էներգիա հավաքելու, որովհետև Ձեզ սպասվում է լիարժեք հանգիստ: Ձեր հանգստի ամենահամեղ ժամին Դուք ունեք մեծ հնարավորություններ վայելելու մեր խոհարարի գլուգխործոցները: Նախուտեստներից մինչև տաք ուտեստներ, թեյերի և սուրճի բազում տեսականուց մինչև կոկտեյլներ և ալկոհոլային խմիչքներ: Խոհանոցի բազմազանության շնորհիվ այստեղ Դուք հաստատ կգտնեք Ձեր նախընտրելի ուտեստն այս հանգստի ողջ ընթացքում: Իսկ ամենակարևորն այն է, որ կարող եք սենյակից դուրս չգալ նախաճաշը կամ ընթրիքը վայելելու համար, պարզապես պատվիրեք այն, ինչ ուզում եք և վայելեք Ձեր սենյակում: :) 

food-1.jpg

Green Palace-ում հանգիստն առանց ռուսական կամ էլ ֆիննական շոգեբաղնիքի (սաունա) երբևէ չի եղել, իսկ թե ինչու են բոլորն այսքան սիրում շոգեբաղնիքը շուտով կբացահայտենք: Անկախ նրանից, թե ինչպես եք սկսում Ձեր առավոտը աջ թե ձախ ոտքից, կամ ինչպես եք ավարտել այն սթրեսային աշխատանքային օրվանից հետո, կան մի քանի զգացողություններ, որոնք ավելի լավ են, քան հետմարզման էյֆորիան: Հենց այդպիսի զգացողություններ է առաջացնում մերսումը, անկախ լինեք հանգստի մեջ թե ոչ: Իսկ ո՞րն է նրա սուպեր հատկությունը: Քրտնարտադրությունը մարմնի համար անցանկալի տոքսիններից ազատվելու բնական միջոց է: Դե իսկ բոլորս էլ գիտենք, որ շոգեբաղնիքում մեր մարմինն արտադրում է մեծ քանակի քրտինք: 

massage yerevan

Ռուսական շոգեբաղնիքի առավելություններից ամենագլխավորը թերևս ավելների օգտագործմամբ մերսումն է: Գիտականորեն ապացուցված է, որ վերջինիս օգտագործումը կենսաբանության, ֆիզիոլագիայի, բժշկության տեսանկյունից բարենպաստ պայմանների համալիր է մարդու մարմնի և առողջության համար: Ավելի հարվածներով մարմնի մերսումը զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը, իսկ ջերմաստիճանային կոնտրաստը, ինչպես նշեցինք վերևում առաջացնում է առատ քրտնարտադրություն և բարելավում է նյութափոխանակությունը: Ավելի տերևների մեջ պարունակվող եթերայուղերն ունեն հատուկ կոսմետիկ նշանակություն, որոնք կանխարգելում են մարմնի վաղ ծերացումը, իզուր չէ, որ գոյություն ունի նման ասացվածք. «Ով շոգեբաղնիք է ընդունում, այդ օրը չի ծերանում» (Кто в бане парится - в тот день не старится):

Իսկ Green Palace-ում շոգեբաղնիքի ամենամեծ առավելությունն այն է, որ այն Ձեր սենյակին կից է, այսպիսով Ձեր հարմարավետությունն ամենաբարձր աստիճանում է: 

Շոգեբաղնիքի այլ առավելությունների և հակացուցումների մասին ավելին կարող եք կարդալ այստեղ: Մեզ մոտ կարող եք գտնել ֆիննական և արևելյան ավանդական շոգեբաղնիքներ: 

Վերջնական լիցքաթափման պահն է: Երեկոյան խնջույքը կուտակած էներգիայի սպառման ամենաարդյունավետ տարբերակներից է հանգստի ընթացքում. կոկտեյլներ, ընկերներ, երաժշտություն, պարեր, լուսային էֆեկտներ, բարձրակարգ աուդիո համակարգ, այո՛, այս ամենը հենց Ձեզ համար է: Իսկ հաջորդ առավոտյան կարթնանաք մեղմ ու հանգստացնող երաժշտության ներքո, որից հետո պատրաստվեք ևս մեկս հագեցած օրվան: Առավոտյան թարմ օդին զբոսանք այգով մեկ, ըմպեք սուրճ կամ թեյ, որից հետո համեղ նախաճաշն արդեն իր բույրով մեկ Ձեզ է կանչում: 

aroxj snund

Այստեղ զբաղմունքների համար ընտրությունն այնքան մեծ է, որ ստորև կներկայացնենք ևս մի քանիսը, որոնք կարող են լցնել Ձեր հանգստի վերջին օրը: 

Մեծ լողավազաններ, ջակուզի կամ էլ ջրային ատրակցիոն, այստեղ զվարճանքը նախատեսված է ոչ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների համար: Իսկ թե ինչքան օգտակար է լողը, և ինչ կարող եք անել այնտեղ, կարդացեք այստեղ

Private room with Garage

Կատարյալ հանգիստ ունենալու համար չպետք է մոռանալ խաղերի մասին: Բիլիարդի մեծ սիրահարներն այստեղ իսկապես կվայելեն հանգիստը: Միգուցե Ձեզ համար զարմանալի թվա, բայց բիլիարդն ունի մի քանի առավելություններ, որոնք իմանալուց հետո ավելի ոգևորվածությամբ բիլիարդ կխաղաք: Այն օգնում է լիցքաթափվել, ավելի լավ կենտրոնանալ և այլն: 

Ձեր հանգստի եզրափակիչ փուլը թողեք մերսմանը, բոլոր այն բացասական լիցքեր, որ կուտակել եք մի քանի տարի ների ընթացքում, փոխարինելու են գալիս դրական էմոցիաներն ու լիցքերը: Հանգստի ավարտին տրվող մերսման պրոցեդուրան լիարժեք լրացնում է հանգստի ընթացքում ստացած դրական էներգիան: Մեղմ, հանգստացնող երաժշտություն և արոմաթերապիա: Վերջինս բարելավում է քնի որակը, նվազեցնում է սթրեսն ու հոգնածության զգացողությունը և այլն: Այս է իդեալական հանգստի լավագույն ավարտը: 

mersum yerevanum.jpg

Շնորհակալ ենք մեզ ընտրելու համար: Կհանդիպենք

Սիրով սպասում ենք Ձեզ Մյասնիկյան պողոտա 57 հասցեում, ամրագրելու համար զանգահարեք 010 207707: