Սաունան մշտապես օգտագործվում է որպես հանգստի միջոց, որն առաջարկում է մի շարք թերապևտիկ առավելություններ։ Հին ժամանակներում սաունաները հասարակ տարածքներ էին, լի գոլորշիով։ Իսկ մեր օրերում նրանք ներառում են բազում հավելումներ՝ ուղղված ընդհանուր առողջության մակարդակի բարձրացմանը։
Ի՞նչ է սաունան
Սաունան հայտնի է ծագման մի քանի աղբյուրներով, որոնցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է ունեցել մեր ժամանակներում առկա սաունաների ձևավորման գործընթացում։
Գոյություն ունեն շոգեբաղնիքների բազում տարբերակներ։ Ավանդական տարբերակները հիմնականում օգտագործում են փայտի կամ էլեկտրական վառարաններ, որը տաքացնում է քարերի հավաքածու։
Ներսի ջերմաստիճանը սովորաբար կազմում է 65-ից մինչև 90C°։ Ջերմության այս մակարդակին սովորաբար զուգակցում է նաև օդի խոնավությունը, որն առաջ է գալիս տաքացող քարերի վրա ջուր լցնելու դեպքում կամ գոլորշի արտադրող տեխնոլոգիայի օգնությամբ։
Ինչու՞ է պետք այցելել սաունա
Շոգեբաղնիքի (սաունայի) հիմնական նպատակը քրտնարտադրություն առաջացնելն է։ Այս գործընթացն առաջ է բերում մի շարք առողջական օգտակար հատկություններ, ներառյալ տոքսինների ազատումը, բարելավված շրջանառությունը և սթրեսի մակարդակի նվազեցումը:
Սա պայմանավորված է ջերմության և խոնավության կատարյալ համադրությամբ։ Երկու տարրերի բարձր մակարդակն առաջացնում է քրտնարտադրություն, ինչի միջոցով մաշկից դուրս են գալիս առկա տոքսինները։ Արդյունքում մաշկը ձեռք է բերում ավելի առողջ տեսք, ինչպես նաև բարելավվում է օրգանիզմի աշխատանքը։
Քրտնարտադրության ընթացքում լայնանում են նաև արյան անոթները։ Տեղի է ունենում արյան հոսքի ավելացում, ամբողջ մարմնում ուժեղանում է արյան շրջանառությունը։
Այսօր այցելելով հոթել սաունա, հնարավոր է վայելել տարբեր մշակույթների առանձնահատկությունները, ներառյան ռուսական և արևելյան տարբերակները։
Ռուսական շոգեբաղնիք
Ռուսական սաունան, որը նաև հայտնի է «բանյա» անունով, կարևոր տեղ է զբաղեցնում ռուսական մշակույթում և դարեր շարունակ եղել է նվիրական ավանդույթ: Լինելով մշակույթի կարևոր մաս, այն ունի մի շարք առանձնահատկություններ, ահա դրանցից մի քանիսը․
- Ռուսական ավանդական բանյա․ Փայտե կառուցվածք, որը հաճախ կառուցվում է գերաններից և ունի գմբեթաձև տանիք։ Գործառական տեսանկյունից բացի, փայտը նաև ստեղծում է հարմարավետ միջավայր, որտեղ հնարավոր է վայելել հանգիստը:
- Ջեռուցման աղբյուր՝ «պեչկա»․ Պեչկան բանյայի ամենակարևոր մասնիկն է, այն փայտով վառվող վառարան կամ ջեռոց է, որը սովորաբար պատրաստված է քարերից: Սարքերը տաքացվում են, ինչից հետո դրանց վրա ավելացվում է ջուր՝ գոլորշի ստանալու և տաք ու խոնավ միջավայր ստեղծելու համար։
- Շոգեխաշում և հարում (Venik)․ Բանյայի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը հարումի կամ «վենիկ»-ի պրակտիկան է: Սա ներառում է կեչու կամ կաղնու տերևավոր ճյուղերով հարվածելու գործընթացը: Ենթադրվում է, որ վենիկը բարելավում է շրջանառությունը, շերտազատում է մաշկը և ուժեղացնում է սաունայի ընդհանուր թերապևտիկ առավելությունները:
- Ջերմության աստիճանները․ Բանյայի փորձը հաճախ ներառում է ինտենսիվ շոգ և ցուրտ ջերմաստիճանների առկայությունը: Ջերմաստիճանների տարբերությունը նպաստում է մաշկի թարմությանը և առողջության մակարդակի բարձրացմանը։
Ռուսական բանյան ոչ միայն հանգսի վայր է, այլ նաև մշակույթի արտացոլանք, որտեղ դարեր շարունակ մարդիկ հավաքվել են կիսվելու բազում պատմություններով՝ մինչդեռ վայելելով առողջարար ջերմությունը։ Green Palace Hotel-ում կարող եք այցելել Ֆաբրիկա սրահ և վայելել Ձեր հանգիստը ռուսական շոգեբաղնիքում։
Արևելյան շոգեբաղնիք
Արևելյան շոգեբաղնիքում կարող ենք նկատել բազում մշակույթներից ոգեշնչված որոշակի տարրեր, որոնք ընդգրկում են նաև չինական և կորեական ավանդույթները։
Ճապոնական սաունաները, ինչպես հայտնի օնսենը, սովորաբար ներառում են բնական տաք աղբյուրներ: Հյուրանոցային միջավայրում արևելյան սաունան կարող է կրկնօրինակել օնսենի հանգիստ մթնոլորտը՝ մինիմալիստական դիզայնով և բամբուկի կամ քարի ինտերիերի հանգստացնող ազդեցությամբ:
Ճապոնական շոգեբաղնիքը նույնպես, կենտրոնանում է մտքի հանգստի և մարմնի մաքրման վրա։ Այն հաճախ ընդգրկում է այնպիսի ծեսեր ինչպիսիք են սաունա մտնելուց առաջ լվացումը։
Կորեական սաունաները տարբերվում են իրենց ընդհանուր տարածքներով և տարբեր ջերմաստիճանով: Նման շոգեբաղնիքներն ընդգրկում են աղի սենյակներ՝ դետոքսիկացիայի համար կամ փայտածուխ սենյակներ՝ մաշկի մաքրման համար։
Green Palace Hotel-ում կարող եք այցելել Ռելաքս սրահ և անցկացնել հաճելի ժամանակ՝ զգալով արևելքի շունչը արևելյան շոգեբաղնիքում։
Ռուսական և արևելյան շոգեբաղնիքների տարբերությունը
Համեմատելով շոգեբաղնիքների երկու տեսակները, կնկատենք, որ ռուսական բանյան ունի փայտե կառուցվածք, որը տաքացվում է «պեչկայի» վրա ջուր ավելացնելիս։ Մինչդեռ արևելյան շոգեբաղնիքը ներառում է ավելի ժամանակակից մոտեցում, մինիմալիստական դիզայն և բնական տարրեր։
Փայտի օգնությամբ ռուսական սաունան ստեղծում է բարձր ջերմաստիճան և խոնավ միջավայր։ Իսկ արևելյան շոգեբաղնիքներում ջեռուցման եղանակները տարբեր են, սկսած բնական տաք աղբյուրներից, մինչև տաքացվող մարմարե սալիկներ։
Ռուսական բանյաները ներառում են տաք և սառը ջերմաստիճանների կտրուկ փոփոխություն, որը հաճախ ներառում է անմիջապես սառը լողավազանի օգտագործումը։ Իսկ արևելյան շոգեբաղնիքը ներառում է տարբեր ջերմաստիճաննեի տարածքներ, որոնք նաև տարբերվում են տարածքի թեմատիկայով՝ հունական, վենետիկական, բոհեմյան և այլն։
Շոգեբաղնիքների տարբեր տեսակների շնորհիվ հնարավոր է վայելել ինչպես ռուսական բանյան, այնպես էլ արևելյան ժամանակակից տարբերակները։ Այցելելով հյուրանոց սաունա, անձին հաջողվում է ստանալ առողջարար հանգիստ, վայելել ժամանակը մտերիմների հետ և ծանոթանալ արևելյան կամ ռուսական մշակույթի բազմազանությանը։