Համեղ և օգտակար հանգիստ | Գրին Պալաս Հոթել

Համեղ և օգտակար հանգիստ | Գրին Պալաս Հոթել

Ամսաթիվ: 30/07/2020

Ամռան տապը, ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը «ստիպում» է բոլորին զգալ հոգնածություն և էներգիայի կորուստ, դե իսկ դա միանշանակ կանխել է պետք: :) Ամառը լիարժեք դարձնելու և զուր ամառը վատնած չհամարելու համար մեզ ի՞նչ է հարկավոր, եթե ոչ լիարժեք հանգիստ:

Girl in a pool

Եթե մտածում եք, որ ամառը վերջանում է իսկ Դուք դեռ չեք հասցրել Ձեր հանգիստը պլանավորել, ապա շտապենք Ձեզ ասել, որ հանգստի պլանավորման համար ընդամենը բարձր տրամադրություն է պետք, մնացածը մենք Green Palace-ում կապահովենք Ձեզ համար: Լիցքաթափվել բոլորիս է անհրաժեշտ: Եկեք թարմացնենք մեր օրգանիզմը  և սնուցենք վիտամիններով հարուստ համեղ մեր ուտեստներով և զովացնող ըմպելիքներով։

Summer Cocktail

Լավ հանգստի կարևոր նախապայմաններից մեկը այն մարդիկ են, ում հետ անց ենք կացնում այն և վայրը, որտեղ վայելելու եք Ձեր ժամանցը: Paradise Pool-ը իդեալական վայրն է, որտեղ կարող եք վայելել ամառային հանգիստը՝ միաժամանակ վայելելով համեղ խոհանոցն ու զովացնող ըմպելիքներն ու կոկտեյլները: Մենք այստեղ ամեն ինչ ապահովում ենք, որպեսզի Դուք լիարժեք վայելեք հանգիստն ու հաճելի ժամանց անց կացնեք Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: 

Հանգստի գնալիս, բնականաբար, կարևորում ենք սնունդը: Ամեն հանգիստ տարբերվում է իր մենյուով և կարևոր է ընտրել ախորժելի և առողջարար ուտեստներ: Մենք գիտենք, թե որքան դժվար է երբեմն հավաքույթներին ներկաների համար նախապատրաստել այնպիսի ճաշատեսակներ, որոնք բոլորը կհավանեն: Այս հարցը հատկապես ավելի է բարդանում, երբ երեխաներն են մեզ հետ: Դրա համար պետք է ընտրել վայր, որտեղ խոհանոցը բազմազան է, իսկ եթե Դուք կարդում եք սա, ուրեմն գիտեք, թե որն է քաղաքի այդ վայրը. մենք ունենք բոլոր այս «խնդիրների» լուծումները, քանի որ մեր խոհանոցն ու բարը նախատեսված են նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի խոհանոցային ճաշակը հաշվի առնելով՝ բուսակեր եք, թե առողջ ապրելակերպ եք վարում: 

Watermelon and feta cheese

Սնունդն արվեստ է, իսկ երբ նրա հետ միաձուլվում են երաժշտությունը, բարձր տրամադրությունն ու կոկտեյլների և խմիչքների լայն տեսականին, ժամանցը պարզապես կատարյալ է դառնում: Օրերը շոգ են, իսկ դա նշանակում է, որ լողավազանում երեկույթներ անցկացնելու իսկական ժամանակն է, Paradise Pool-ում Դուք կարող եք իրագործել ամենախենթ միջոցառումները, վայելել ամառային կոկտեյլներն ու համեղ ուտեստները, իսկ թե ինչ անել փուլ փարթիների ժամանակ, կարող եք կարդալ մեր այս բլոգում:

Համեղ ուտեստների լավագույն գաղտնիքը բաղադրատոմսն է, իսկ ասում են որ լավագույն համեմունքը քաղցն է: Իսկ ի՞նչ է կատարվում լողավազան մտնելուց հետո. Բոլորիս մոտ արթնանում է քաղցի զգացողություն, որը պետք է միանշանակ հագեցնել:

Paradise Pool-ի բարում Դուք ունեք հնարավորություն ազատ թողնել Ձեր երևակայությանը և պատվիրել համային այն համադրությունները, որոնք Դուք սիրում եք. մենք ստեղծում ենք համային ֆանտաստիկ համադրություններ: 

sea food salad

Ստորև կարող եք ծանոթանալ մեր Paradise Pool-ի մենյուին, որից հետո կհամոզվեք, որ քաղաքային հանգստի լավագույն վայրերից մեկն արդեն քո սիրելին է: 

 

Եկեք անդրադառնանք նաև ժամանակիս ամենակարևոր երևույթներից մեկին՝ COVID-19-ին. վիրուսի հետ կապված իրավիճակը ցնցեց ողջ աշխարհին և փոխեց մեր նախկին ապրելակերպը: Կարծեք թե սթրեսներն ու առօրյա լարվածությունը դարձան օրվա անբաժան մասը, և այս իրավիճակը ստիպեց մարդկանց փոխել իրենց ռեժիմը, և այժմ պետք է մեր սննդակարգի մեջ ներառել վիտամիններով հարուստ ուտեստներ, առողջ ապրելակերպ, քանի որ ուժեղ իմունային համակարգը ցանկացած վիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Այնուամենայնիվ, մենք չպետք է մոռանանք նաև մեր հոգեկան առողջության կարևորության մասին, ինչը նշանակում է չմոռանալ հանգստի և զվարճանքների մասին: Green Palace-ի թիմը հոգ է տանում յուրաքանչյուր հաճախորդի առողջության մասին և անում է հնարավոր ամեն ինչ վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու համար:

Մենք սիրով սպասում ենք բոլորին Մյասնիկյան պողոտա 57 հասցեում, ամրագրելու համար զանգահարեք 096 985555: